Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ֆլորենտինո Լուիսով, տեղեկացնում է Sky Italia-ն:
Իտալական ակումբը մտադիր է 20-ամյա ֆուտբոլիստի համար 22 միլիոն եվրո վճարել:
Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Պորտուգալացու պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: