ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթը» մտադիր է ձեռք բերել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Ռաֆայել Բորեին, տեղեկացնում է La Banda Deportivo-ն:
Կոլումբիան ներկայացնող հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Բորեի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք իտալական ակումբներ:
Հավելենք, որ Բորեն այս մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում և դարձել ՝ 13 գոլի հեղինակ: