ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը ու գործակալը՝ 33-ամյա Վանդա Նարան ասել է, որ երկու խոշոր ֆիլմ արտադրող ընկերություններ ցանկանում են սերիալ նկարահանել իր կյանքի մասին:
«Մեկ տարվա ընթացքում երկու շատ խոշոր ընկերություններ առաջարկեցին ներկայացնել իմ կյանքը սերիալում։ Դրանցից մեկը Netflix-ն է, մյուսը՝ HBO-ն: Ես մտածում եմ, թե ինչպես կառուցել այս պատմությունը:
Եթե մենք սկսենք մանկուց, սա կլինի պատմության մեջ ամենաերկար շարքը: Մենք պետք է մեկ այլ կարանտինի միջով անցնենք՝ այն դիտելու համար: Շատ դրվագներ և կերպարներ կլինեին:

Հաջորդ շաբաթ մենք կսկսենք նախնական աշխատանքները, ինձ ասացին, որ նկարահանումների մի մասը կանցկացվի Եվրոպայում, մյուսը՝ Արգենտինայում։ Կլինե՞մ ես ստեղծագործական խմբում։ Այո, իհարկե։ Շատերը կարծում են, որ իմ մասին ամեն ինչ հայտնի է հանրությանը, բայց երդվում եմ, որ կան շատ բաներ, որոնք ոչ-ոք չգիտի։
Մի հարցրեք, կխաղա՞մ ես ինքս իմ դերը։ Ես դա անձամբ չեմ պատկերացնում»,- մեջբերում է Նարային Gente-ն: