Միլանի «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը կարիերան կարող է շարունակել «Լիոնում», տեղեկացնում է RMC Sport-ը:
Ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Ժունինյոն բանակցություններ է սկսել ուրուգվայցու գործակալների հետ:
Գլխավոր խնդիրը ՝ Գոդինի պահանջած բարձր աշխատավարձն է:
Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանի պայմանագիրը միլանյան ակումբի ավարտվում է 2022 թվականին: