«Յուվենթուսը» այսօր վերսկսում է մրցաշրջանը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո։ Երևանի ժամանակով 23։00-ին «Յուվենթուսը» սեփական հարկի տակ ընդունելու է «Միլանին» Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղի շրջանակում։
Այս առիթով լուսանկար է հրապարակել ու երկրպագուներին է դիմել «բիանկոներիների» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։
«Որտեղ էլ լինեք, մենք միշտ միասին ենք։ Մինչև վե՛րջ։ Ֆորցա «Յուվե՛» »,-գրել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ թե՛ Իտալիայի գավաթի, թե՛ Ա սերիայի խաղերը անցնելու են առանց հանդիսականների։