«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գեղեցիկ ժեստ է արել՝ ուրախացնելով բենզալցակայաններից մեկի այցելուներին։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ եգիպտացին իր Bentley-ով գնացել է բենզալցակայան ու վճարել այնտեղ գտնվողների փոխարեն։ Նա պահպանել է նաև անվտանգության բոլոր կանոնները․ եղել է ձեռնոցներով ու օգտագործել է ախտահանիչ միջոց։
🇪🇬 المصري محمد صلاح كان في احد محطات البنزين امس وقرر ان يدفع حساب البنزين لجميع من كان متواجد pic.twitter.com/Xazgc9bufD
— E P L W O R L D (@EPLworld) June 11, 2020
Սալահի արարքին արձագանքել է նրա թիմակից ու մտերիմ ընկեր Դեյան Լովրենը։ Խորվաթ ֆուտբոլիստն թվիթերյան իր էջում գրել է․ «Լսել եմ, որ Մոն բենզալցակայանում վճարել է բոլորի փոխարեն։ Գերազանց ժեստ է։ Բայց կարո՞ղ ես գոնե մի անգամ վճարել իմ սուրճի համար»։
Ֆուտբոլիստի արարքով հիացել են նաև մերսիսայդցիների երկրպագուները։ Սոցկայքերում ուրախ մեկնաբանություններ են հայտնվել։
«Իմ հերոս»,- գրել է երկրպագուներից մեկը։ «Սիրում եմ եգիպտացի արքային»,- գրել է մեկ ուրիշը։ «Ինչպե՞ս կարող եմ նրան էլ ավելի ուժգին սիրել։ Այնքան հաճելի է»,- ասվում է մեկ այլ մեկնաբանությունում։