«Կալյարիի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», լիարժեք պայմանագիր է կնքել միլանյան ակումբի հետ։
Ըստ Transfermarkt-ի, Բարելայի տրանսֆերի դիմաց «Ինտերը» կվճարի 25 մլն եվրո։
23-ամյա իտալացին այս մրցաշրջանում միլանյան ակումբի կազմում անցկացրել է 29 պաշտոնական հանդիպում (բոլոր մրցաշարերում) և խփել 4 գնդակ։