ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեռ որոշում չկա ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի անավարտ մնացած հատվածի անցկացման ձևաչափի վերաբերյալ.
«Աշխատանքային խումբ է ստեղծվել, որի կազմում են նաև Լիգաների ու ակումբների ներկայացուցիչներ, որն էլ պետք է քննարկի ու մշակի տարբեր սցենարներ: Այս պահին մի քանի տարբերակ է քննարկվում, բայց հստակ որոշում դեռ չկա»,-հայտնել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: