Սպորտի արբիտրաժային դատարանում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի կողմից Մանչեսթեր Սիթիին 2 տարով ՉԼ-ին մասնակցելու իրավունքից զրկելու գործի քննությունը:
Հունիսի 8-ին կայացած վերջին նիստի ժամանակ երկու կողմն էլ ներկայացրել է իր դիրքորոշումը: Որոշումը կհրապարակվի հուլիսի միջնամասում, իսկ կոնկրետ ժամկետը հայտնի կդառնա ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն անգլիական գրանդին 2 տարով զրկել է Եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից, ինչպես նաև ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար տուգանել է 30 մլն եվրոյով: