«Ռոմայի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կարիերայի շարունակման մի քանի տարբերակ ունի: 30-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքված են ամերիկյան «Լոս-Անջելես Գելեքսին» ու «Սիեթլ Սաունեդերսը»:
Պաստորեն Հռոմ է տեղափոխվել ՊՍԺ-ից՝ 24.7 մլն եվրոյի դիմաց: Հռոմեական թիմի կազմում անցկացրած 2 մրցաշրջանում Պաստորեն անցկացրել է 30 խաղ ու դարձել 4 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Արգենտինացու տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 8 մլն եվրո:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ-ի հունիսի 30-ը: «Գայլերը» կիսապաշտպանից ցանկանում են ազատվել բարձր աշխատավարձի պատճառով:
Հիշեցնենք, որ La gazzetta dello sport-ի վարկածով Պաստորեն հայտնվել է իտալական ակումբների կատարած վատագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականում: