Լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը երկրորդ անգամ է ծնկի վիրահատության ենթարկվել և չի խաղա մինչև 2021 թ-ի հունվար: Այդ առիթով շվեյցարացին Թվիթերում գրառում է կատարել.
«Սիրելի երկրպագուներ,
հուսով եմ՝ առողջ ու ապահով եք: Մի քանի շաբաթ առաջ առաջին վիրահատությունից հետո վերականգման ընթացքում առաջացած պրոբլեմների պատճառով հերթական վիրահատական միջամտության կարիք եղավ: Հիմա, ինչպես 2017 թ-ին, ստիպված եմ որոշակի դադար վերցնել, որպեսզի 100 տոկոսով պատրաստվեմ և խաղամ ամենաբարձր մակարդակի վրա: Ես շատ կկարոտեմ իմ երկրպագուներին ու շրջագայությունները և անհամբերությամբ կսպասեմ 2021 թ-ին վերադարձիս»,-գրել է Ֆեդերերը: