Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի առաջին խաղում առաջնության նորեկ և մրցաշարի գլխավոր բացահայտում դարձած թիմը՝ «Ֆամալիկաոն», 1-3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ժիլ Վիսենտեի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ հանդիպման 12-րդ Ֆաբիո Մարտինսը հստակ իրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը կրկնապատկեցին իրենց առավելությունը․ գոլով աչքի ընկավ Դիոգո Գոնսավեշը։ 77-րդ րոպեին տանտերերից Հուգո Վիեյրան կրճատեց հաշվի տարբերությունը, սական հանդիպման վերջին րոպեներին ևս մեկ 11-մետրանոց տուգանային հարված հստակ իրացրեց «Ֆամալիկաոյի» ֆուտբոլիստ Բանգուերան՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 1-3։
Այս խաղից հետո «Ֆամալիկաոն» վաստակեց 43 միավոր և կիսում է 4-5 տեղերը «Սպորտինգի» հետ մրցաշարային աղյուսակում։ «Ժիլ Վիսենտեն» 30 միավորով 10-րդն է։