Խուան Մանուել Լիլյոն դարձել է «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնականը:
Հաղորդվում էր, որ 54-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով:
«Ուրախ եմ «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբին միանալու համար: Պեպի հետ ծանոթ ենք երկար տարիներ, ու ուրախ եմ նրա հիանալի թիմի մասը դառնալու համար»,-Լիլյոյի խոսքերն է փոխանցում «Սիթիի» կայքը:
Մասնագետը չինական «Ցինդաո Հուանհայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր մոր հիվանդության հետ կապված:
Գվարդիոլան որպես խաղացող Լիլյոյի ղեկավարությամբ իր վերջին մրցաշրջանն անցկացրել է մեքսիկական «Դորադոսում»: