«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ խաղացողը մասնակցել է երեկ ու այսօր կայացած թիմային մարզումներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանտեն անհատական ծրագրով էր մարզվում ու խուսափում էր թիմային մարզումներից, քանի որ վախենում էր վարակվել կորոնավիրուսով ու վարակել իր ընտանիքին:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբին հաջողվել է ազդել կիսապաշտպանի որոշման վրա, որը համաձայնել է, որ խաղադաշտ վերադառնալը չի ազդի իր առողջության վրա: