Խուան Մանուել Լիլյոն շուտով «Մանչեսթեր Սիթիում» կլինի Պեպ Գվարդիոլայի օգնականը:
54-ամյա մասնագետն արդեն լքել է չինական «Ցինդաո» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը և նա արդեն Մանչեսթերում է՝ «Սիթիի» հետ պայմանագիր կնքելու համար:
Պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով, հայտնում է Sport Witness-ը՝ մեջբերելով Diario Sport-ին: Գվարդիոլան նոր օգնական է փնտրում այն բանից հետո, երբ իր նախկին օգնական Միկել Արտետան գլխավորեց «Արսենալը»:
Հատկանշական է, որ Լիլյոյի գլխավորությամբ Գվարդիոլան անցկացրել է իր վերջին մրցաշրջանը որպես խաղացող մեքսիկական «Դորադոսում»: