«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Dailymail-ը հայտնում է, որ Լոնդոնի «Չելսին» դարձել է գլխավոր հավակնորդը խաղացողի համար: «Կապույտները» 20-ամյա կիսապաշտպանին տեսնում են որպես հնարավոր փոխարինում Վիլյանին և Պեդրոյին, որոնք կարող են լքել ակումբը այս ամառ:
«Չելսին» պատրաստ է Հավերցի տրանսֆերի դիմաց վճարել մոտ 75 միլիոն ֆունտ (84,5 միլիոն եվրո ՝ դրանով իսկ գերազանցելով իրենց իսկ տրանսֆերային ռեկորդը (Կեպայի տեղափոխությունը «Ատլետիկից»՝ 80 միլիոն եվրոյի դիմաց):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան հետաքրքրված է «Չելսի» տեղափոխվելու տարբերակով: