«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան հետաքրքրված է «Չելսի» տեղափոխվելու տարբերակով: Դարպասապահն այս ամառ պատրաստվում է լքել ամստերդամյան ակումբը: Նա ցանկանում է միանալ կիսապաշտպան Հակիմ Զիեշին «Չելսիում»:
Նախկինում լոնդոնցիները պայմանավորվել էին «Այաքսի» հետ Զիեշի տեղափոխության վերաբերյալ: Օնանան և Զիեշը մտերիմ ընկերներ են և կամերունացին ցանկանում է նրա հետ խաղալ «Չելսիի» կազմում, գրում է Daily Mail-ը:
The Telegraph-ի հաղորդմամբ, նիդերլանդական ակումբը պատրաստ է վաճառել դարպասապահի տրանսֆերը 35-40 մլն ֆունտի դիմաց: Օնանայի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2 տարի անց: Հաղորդվում , որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», ՊՍԺ-ն ու «Չելսին»: