«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդեր Էրերան, որն այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, պատմել է անգլիական ակումբից հեռանալու պատճառների մասին.
«Խոսքը գումարի մասին չէր, այլ գործարքի ժամկետների: Կարծում եմ՝ ես չափազանց երկար էի սպասել առաջարկի ու ավելի մեծ ուշադրության էի արժանի «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Ես այն խաղացողն էի, որն ամեն ինչ տվել էր թիմին: Երբեք չեմ բողոքել, երբեք չեմ դիմել ԶԼՄ-ներին, որպեսզի բողոքեմ ինչ-որ բանից: Երբեք չեմ վնասել մարզիչների, տնօրենների խորհրդի իմիջին, իսկ նրանք սպասեցին, երբ ինձ պայմանագրով 5 ամիս էլ չի մնա: Ահա, թե ինչու մենք տարաձայնություններ ունեցանք:
Ես սա հիմա ասում եմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ սա ֆուտբոլի մի մասն է, կյանքի մի մասն է: Ոչ մի անձնական բան: Ինձ հարց են տալիս, և ես, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հայտնում եմ իմ կարծիքը»,- Էրերայի խոսքերն է փոխանցում The Atletic-ը: