Ռոջեր Ֆեդերերի մարզիչ Սևերին Լյուտին խոսել է 38-ամյա թենիսիստի ապաքինման մասին։ Ֆեդերերը փետրվարին ծնկի վիրահատության էր ենթարկվել։
«Ռոջերը չկարողացավ վերականգնվել այնքան արագ, որքան մենք սպասում էինք։ Երկու շաբաթ ի հայտ եկան խնդիրներ, և ապաքինումը դանդաղեց։ Սակայն հիմա պրոցեսը դարձյալ արագացել է։
Եթե խոսենք մրցաշրջանի վերսկսման մասին, ապա ես կարծում եմ, որ նորմալ ռեժիմը սեպտեմբերից կլինի։ Մենք հույս ունենք, որ այդպես էլ կլինի»,-Լյուտիի խոսքն է մեջբերում blick.ch-ն։
Հիշեցնենք, որ թենիսի մրցաշրջանը դադարեցված է մինչև հուլիսի 31-ը։