«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիով, հայտնում է Sport․es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հունիսի 4-ին անգլիական ակումբը կապ է հաստատել կապտանռնագույնների հետ ու 17-ամյա ֆուտբոլիստին ավելի քան 100 մլն եվրոյի դիմաց գնելու պատրաստակամություն է հայտնել:
Չնայած խոշոր գումարին և ներկայիս ֆինանսական ճգնաժամին, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջարկը մերժվել է: Որոշումը կայացրել է անձամբ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
Նա հայտարարել է, որ Ֆատիին կվաճառեն, եթե առաջարկ ստանան 170 մլն եվրոյի չափով․ հենց այդքան է նշված ֆուտբոլիստի պայմանագրում՝ որպես փոխհատուցման գումար։