ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Իրժի Յարոշիկը արձագանքել է հարձակվող Վագներ Լավի մոսկովյան ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերին:
«Եթե Վագները լավ մարզավիճակում է, ուրեմն նա պետք է ունենա մոտիվացիա, որ իրեն լավ ցուցադրվի թիմում, որի կազմումխաղացել է իր կարիերայի լավագույն տարիները: Չնայած 35 տարին լուրջ տարիք է ֆուտբոլիստի համար: Նման տարիքում ոչ բոլոր խաղացողներն են ի վիճակի լավ մակարդակ ցույց տալ:
Բայց Լավը գիտի, թե ինչ է իրեն սպասում Ռուսաստանում, երկրպագուները սիրում են նրան: Նա ԲԿՄԱ-ի պատմության լավագույն խաղացողն է»,- մեջբերում է Յարոշիկին IZ-ն:
Վերջերս հայտնի էր դարձել, որ բրազիլացի հարձակվող Վագներ Լավը մեկ տարվա պայմանագիր կստորագրի ԲԿՄԱ-ի հետ: