Բրազիլացի հարձակվող Վագներ Լավը մեկ տարվա պայմանագիր կստորագրի ԲԿՄԱ-ի հետ: Metaratingsի փոխանցմամբ՝ Վագները կգնա ավելի քան երկու անգամ աշխատավարձի կրճատման, որպեսզի տեղափոխվի մոսկովյան ակումբ:
Նրա աշխատավարձը կլինի 500 հազար եվրոյից պակաս, չնայած, որ «Կորինտիանսում» հարձակվողը տարեկան ստանում էր 1,15 միլիոն եվրո: Այժմ նրա պայմանագրի ժամկետը բրազիլական ակումբի հետ ավարտվել է և նա ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի ԲԿՄԱ։
Ըստ աղբյուրի ՝ Վագները մերժել է բոլոր մյուս առաջարկները՝ հանուն ԲԿՄԱ-ում կարիերան ավարտելու հնարավորության:
Հիշեցնենք, որ Վագներ Լավը արդեն խաղացել է ԲԿՄԱ-ում`2004-ից 2009 թվականներին, ինչպես նաև 2013-ին: Նա բանակայինների կազմում անցկացրել է 173 հանդիպում, որոնցում խփել է 86 գոլ: