«Չելսիի» նախկին խաղացող Միխայիլ Բալակը Sky- ին տված հարցազրույցում մեկնաբանել «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների՝ «Չելսիի» տեղափոխության մասին լուրերը:
«Կարծում եմ, որ սա կողմերի համար լավ գործարք կլինի: Տիմոն հարմար է «Չելսիին»: Լոնդոնցիները լավ երիտասարդ թիմ են կառուցում: «Չելսին» կրկին կարող էր դառնալ լավագույն ակումբ»,-ասել է Բալակը:
Հիշեցնենք, որ «Լայպցիգի» հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»: