Իտալական «Պարմայի» հարձակվող Ժերվինյոն կարող է տեղափոխվել անգլիական «Նյուքասլ», հայտնում է Mirror-ը:
32-ամյա ֆուտբոլիստի համար «Նյուքասլը» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ժերվինյոն մասնակցել է 19 հանդիպման ու դարձել ՝ 5 գոլի և կատարել 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Ժերվինյոն նախկինում հանդես է եկել «Արսենալում»: