El Chiringuito TV-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիին կարող է բաց թողնել Լա Լիգայի 28-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ հանդիպումը:
32-ամյա արգենտինացին մկանային խնդիրներ ունի, ինչը չի երաշխավորում արգենտինացու՝ առաջիկա խաղին մասնակցությունը:
Երեկ Մեսսին չի մարզվել ընդհանուր խմբի հետ, բայց վնասվածքի մասին խոսք չկա: Հիշեցնենք, որ մկանային խնդիրներ Մեսսին դադարեցված առաջնությունում կրկին ունեցել է:
«Մալյորկա»-«Բարսելոնա» խաղը նախատեսված է հունիսի 13-ին: