«Սաութհեմփթոնի» և Մալի հավաքականի կիսապաշտպան Մուսա Ջենեպոն խոստովանել է, որ ձգտում է հասնել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի մակարդակին և հետո գերազանցել նրան:
«Սադիոն ինձ ոգեշնչում է: Ինձ դուր է գալիս նա, շատ ուժեղ ֆուտբոլիստ է:
Բայց ես կարծում եմ, որ եթե քրտնաջան աշխատեմ, ես կարող եմ ավելի լավը լինել: Սադիոն շատ ուժեղ խաղացող է, իսկ ես երիտասարդ եմ, և դեռ պետք է աճ գրանցեմ:
Հետագայում դա կերևա: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դառնամ հաջորդ Սադիո Մանեն»,- մեջբերում է Ջենեպոյին Talksport-ը:
Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին ձեռք բերելու հնարավորությամբ։