«Գենտի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Mediareferee-ն հայտնում է, որ «Նյուքասլը» հետաքրքրված է 20-ամյա հարձակվողի ծառայություններով: «Կաչաղակները» պատրաստ են Կանադայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել մոտ 31 միլիոն ֆունտ:
Իր հերթին Դորտմունդի «Բորուսիան» քննարկում է կանադացի հարձակվողին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Ruhrnachrichten-ը: Ըստ 20-ամյա ֆուտբոլիստի գործակալի, իր հաճախորդը կցանկանար կարիերան շարունակել Բունդեսլիգայում: «Բավարիան» նույնպես հետաքրքրված է այս ֆուտբոլիստի ծառայություններով:
Նշենք, որ արդեն երկրորդ մրցաշրջանն է անընդմեջ, ինչ Դեյվիդը հատում է 10 գոլի շեմը Բելգիայի առաջնության շրջանակներում, և դա չի կարող վրիպել ավելի բարձրակարգ ակումբների սկաուտների աչքերից։