Փարիզի քաղաքապետ Էն Հիդալգոն ասել է, որ կորոնավիրուսի պանդեմիան չի ազդի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի նախապատրաստման վրա:
«Սկզբում մեր նպատակն էր անցկացնել Օլիմպիական Խաղեր, որոնք շատ թանկ չեն լինի: Այո, սպասվող տնտեսական ճգնաժամի պատճառով մենք կկանգնենք լրացուցիչ մարտահրավերների առջև: Բայց Խաղերի նախապատրաստումը ընթանում է բնականոն հունով:
Նախապատրաստական ծախսերը վերահսկվում են: Վստահ եմ, որ եթե խնդիրներ առաջանան, մենք կկարողանանք դրանք լուծել: Այս պահին ենթակառուցվածքները, օլիմպիական ավանը և ջրային մարզաձևերի համար նախատեսված օբյեկտները պատրաստ են», — մեջբերում է Հիդալգոյին Sport.fr-ն: