«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ուոթֆորդի» դեմ Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի տնային խաղին նվիրված մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ նշել է, որ «Նորվիչ Սիթիի» հետ նախորդ տուրում կրած պարտությունը (2-3) անակնկալ չէր իր համար:
«Ես կասկածներ չունեի։ Դա ձեր խնդիրն է, երբ ասում եք, որ «Սիթին» չի կարող պարտվել:
Մենք գիտենք, որ կարող ենք նաև պարտվել։ Ինչու՞ պետք է կասկածներ ունենանք Պրեմիեր լիգայում մեկ պարտություն կրելուց հետո։ Ես կասկած չունեի մեկ պարտությունից հետո, քանի որ նրանք շատ անգամ ցույց տվեցին, որ կարող են դա անել։ Գոյատևելու միակ միջոցը հաղթելն է, իսկ մենք շատ ենք հաղթել։
Այն, ինչ դու արել ես անցյալում, չի նշանակում, որ կարող ես անել նաև ապագայում», — Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: