«Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին հերքել է տեղեկությունն այն մասին, թե դադարեցրել է ներկայիս թիմի հետ մարզումները։
«Ինչպե՞ս կարող եք ասել, թե ես չեմ մարզվում։ Իմ բոլոր մարզումների ժամանակ լրագրողները ներկա են ու նրանք տեսախցիկներ ունեն։ Օրը երկու անգամ մարզվում եմ։ Չգիտեմ՝ անտեսանելի՞ եմ օբյեկտիվների համար։ Հարկ եղած դեպքում ամեն ինչ կբացատրեմ, ու դուք ամեն ինչ կհասկանաք»,- գրել է Բալոտելին ինստագրամյան իր էջում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 29-ամյա ֆուտբոլիստը ներկա չի եղել «Բրեշիայի» մարզմանն ու մարզվել է երիտասարդական թիմի համար նախատեսված դաշտում։ Բալոտելին «Բրեշիա» էր տեղափոխվել նախորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով․ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։