ՊՍԺ-ն այսօր պաշտոնապես կձևակերպի Մաուրո Իկարդիի տրանսֆերը: Երեկ Միլանի «Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնեցրել են բոլոր մանրամասները:
Փարիզյան թիմն արգենտինացու տրանսֆերի դիմաց կվճարի 50 մլն եվրո, գումարած 8 մլն բոնուս, որի 50 տոկոսը միլանյան թիմը հեշտությամբ կվաստակի:
Պայմանագիրը կկնքվի 4 տարով՝ 8 մլն եվրո աշխատավարձով: Ֆրանսիայի վաղաժամ ավարտված առաջնությունում անցկացրած 20 խաղում Իկարդին դարձել է 12 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: