Անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը նոր պայմանագիր կստորագրի լոնդոնյան ակումբի հետ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ակումբը և ֆուտբոլիստը սկսել են բանակցությունները և մտադիր են 1 տարով երկարաձգել իրենց համագործակցությունը:
Այդ ընթացքում «Տոտենհեմը» փոխարինող կփնտրի 32-ամյա պաշտպանին:
Հիշեցնենք, որ «Բայերը» հետաքրքրված է բելգիացու ծառայություններով: