«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը պատմել է բանտում իր հետ տեղի ունեցած միջադեպերի մասին։
«Մի հիմար ինձ ասաց․ «Դու գրողի տարած կատալոնացի ես, ու բոլոր կատալոնացիները պիտի մեռնեն»։ Իսկ մյուսը ստիպում էր, որ ամեն օր իր համար սուրճ գնեի։ Ես չարեցի դա։ Ասացի, որ նա ճիշտ չէ, ու նա մի քիչ թուլացրեց ճնշումը»,- Ռոսելի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռոսելը 643 օր կալանքի տակ էր 2017 թվականի մայիսից, երբ մեղադրվեց 15 մլն եվրոյի լվացման մեջ օֆշորների միջոցով։ 2019-ի փետրվարի վերջին ֆունկցիոները դուրս եկավ բանտից, սակայն հետաքննությունը չդադարեցվեց։ Դատախազությունը նրա համար որպես պատիժ 11 տարի ազատազրկում էր պահանջում։ Նախորդ տարվա ապրիլին Ռոսելը արդարացվեց։