«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ունի մտադրություն մրցաշրջանի մնացյալ հատվածում օգտագործել թիմի նորեկ Ռեյներ Ժեզուսին, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետը այս որոշումը կայացրել է, քանի որ «Կաստիլիայի» մրցաշրջանը ավարտված է և Ժեզուսը Սեգունդայում խաղալու հնարավորություն չի ունենալու։
Ժեզուսը միացել է առաջին թիմի մարզումներին։
Ռեյներ Ժեզուսը «Ֆլամենգոյից» է տեղափոխվել «Ռեալ» 2020 թվականի հունվարին։