«Ռեալը» մայիսի 11-ից վերսկսել է մարզումները և պատրաստվում է Լա լիգայի վերսկսմանը։
Երկու շաբաթից ավել մարզվելուց հետո «բլանկոսները» նախնական ֆիզիկական թեստերի արդյունքում հայտնել են, թե որ ֆուտբոլիստն է լավագույն մարզավիճակն ունեցել։
El Chiringuito-ի փոխանցմամբ՝ «Ռեալի» ֆիզիկական պատրաստվածության թիմը ասել է, որ այդ ֆուտբոլիստը Գարեթ Բեյլն է։
Հիշեցնենք, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը թույլատրել է անցկացնել Լա լիգայի խաղերը հունիսի 8-ից։