Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել «Բրենտֆորդի» կիսապաշտպան Սաիդ Բենրահմային, տեղեկացնում է du Fennec-ը:
Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստի գործակալներն արդեն բանակցել են լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների հետ:
Չեմպինշիփը ներկայացնող ակումբը մտադիր է 40 միլիոն եվրո ստանալ 24-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն, այն կարող է սակարկվել մինչև 30 միլիոնի:
Ընթացիկ մրցաշրջանում Բենրահման մասնակցել է 34 հանդիպման և դարձել ՝ 10 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: