«Սոչիի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն հայտնել է, որ թիմի ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի բոլոր պատասխանները բացասական են եղել։
«Մենք կորոնավիրուսի թեստեր ենք իրականացրել։ Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել»,-Ռուբաշկոյի խոսքն է մեջբերում Championat-ը։
Հիշեցնենք, որ «Սոչիի» կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը։