«Ռուբինի» պաշտպան Նիկոլայ Պոյարկովի COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը իր առաջին թեստը հանձնել էր մայիսի 18-ին՝ Կազանում: Թեստը ուղարկվել է լրացուցիչ փորձարկման Նովոսիբիրսկ քաղաքի լաբորատորիա, որտեղ մայիսի 21-ին հաստատվել է դրական արդյունք:
Նշվում է, որ Պոյարկովը չի շփվել այլ խաղացողների և անձնակազմի հետ: Այժմ 20-ամյա ֆուտբոլիստը Կազանում՝ տանը մեկուսացման մեջ է:
Սա արդեն երկրորդ նման դեպքն է ռուսական ակումբում։ Ավելի վաղ, «Ռուբինի» պաշտպան Կոնստանտին Պլիևը պատմել է, թե ինչպես է նա ապրում ծնողների և եղբոր հետ նույն տանը կարանտինի ընթացքում, ինչպես նաև պատմել է իր բարեկեցության մասին: