«Յուվենտուսի» ու «Միլանի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է վերսկսել մարզչական աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Ալեգրին ուզում է աշխատանք ստանալ Իտալիայի առաջնությունում, բայց չի կարծում, որ իր ամբիցիաներին համապատասխանող ակումբից առաջարկ կլինի։ Հաղորդվում է, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրված են ՄՅՈՒ-ն ու ՊՍԺ-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրին կարող է գլխավորել «Նյուքասլը»։
Հիշեցնենք, որ Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019 թվականներին։ Նրա գլխավորությամբ թուրինյան ակումբը 5 անգամ դարձել է Ա Սերիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը, իսկ 2 անգամ՝ Գավաթը։ Նախորդ ամառ «Յուվենտուսը» 52-ամյա մասնագետին փոխարինեց Մաուրիցիո Սարիով։