«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ժոզեֆ Բուասեն մահացել է 21 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից:
Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Կամերունցի ֆուտբոլիստը ոչ մի հանդիպում չի անցկացրել հռոմեական թիմի կազմում: Բուասեն «Ռոմայի» հիմնական թիմի հետ միայն մարզումների է մասնակցել և 2017 թվականին հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմի կազմում:
Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվել է 2018 թվականին: 3 ամիս առաջ Բուասեն միացել էր ռումինական «Կլուժին», որը հանդես է գալիս երկրի երկրորդ դիվիզիոնում: