Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել է, որ «Բարսելոնան» ցանկանում է իր կազմում տեսնել «Հերտայի» երիտասարդ տաղանդ Լազար Սամարջիչին, տեղեկացնում է Kicker-ը:
Նրա փոխանցմամբ, կատալոնական ակումբը հիացած է 18-ամյա ֆուտբոլիստի տեխնիկական պատրաստվածությամբ և վաղուց է հետևում նրա խաղին:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի վերսկսումից հետո ՝ «Ունիոնի» դեմ խաղում, նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ և բավական որոկյալ հանդիպում անցկացրեց:
Հավելենք, որ Սամարջիչին գնելու ցանկություն ունեն նաև «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»: