Լա Լիգան ցանկանում է վերսկսել ազգային առաջնությունը հունիսի 11-ին`«Սևիլյայի» և «Բետիսի» միջև հանդիպումով: Այս մասին հայտնել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:
Մայիսի 23-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր Լա Լիգայի մրցաշրջանի վերսկսման մասին՝ հունիսի 8-ից սկսած մեկ շաբաթվա ընթացքում:
Լա Լիգայի 28-րդ տուրի «Սևիլյայի» և «Բետիսի» միջև հանդիպումը նախապես պետք է տեղի ունենար մարտի 15-ին, բայց մրցաշրջանը դադարեցվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Հուսով ենք, որ կվերադառնանք հինգշաբթի, հունիսի 11-ին: Հուսով եմ, որ դա կլինի այդ օրը: Մենք կցանկանայինք, որ դա լիներ «Սևիլյա»-«Բետիս» խաղը: Մենք ցանկանում ենք, որ հանդիպումը սկսվի 24-00-ին (Երևանի ժամանակով)։Կարծում եմ, Լա Լիգան հունիսի 11-ին կվերսկսվի անդալուսական դերբիով», — ասել է Տբասը «El Partidazo de Movistar» ծրագրում:
2019/20 մրցաշրջանում Լա Լիգայում մնացել է անցկացնել 11 տուր: 27 հանդիպումից հետո «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր առաջ անցնելով «Ռեալից»: