«Միլանը» նախատեսում է վաճառել պաշտպան Մատեո Մուսակիոյին։
Նիկոլո Շիրան հայտնում է, որ միլանյան ակումբի ներկայացուցիչները հայտնել են արգենտինացի ֆուտբոլիստի գործակալին, որ չեն պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Մուսակիոյի հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։
«Միլանը» պատրաստ է 10 միլիոն եվրոյով վաճառել Մուսակիոյին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուսակիոյի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։