Թուրինի «Յուվենթուսն» ու Միլանի «Ինտերը» դադարեցրել են աշխատել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերը գնելու շուրջ, հաղորդում է Calciomercato-ն։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի տարիքն ու պահանջները հետ են պահել երկու թիմերին նրա տրանսֆերը գնելու մտքից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված էր «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Վիդալը հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։