Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է շարունակել կարիերան Իտալիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Football-Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լացիոն», «Միլանը» և «Ռոմն»:
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի ավարտից հետո Գյոտցեն հեռանալու է դորտմունդյան թիմից: