Երեկ կայացավ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրը, որում «Դյուդելանժը» հյուրընկալվելիս սենսացիոն հաղթանակ տարավ Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի նկատմամբ (4:3):
Եվրագավաթային մրցաշարի պաշտոնական Թվիթերի համաձայն՝ «Դյուդելանժը» դարձել է պատմության մեջ առաջին լյուքսեմբուրգյան ակումբը, որը հաղթանակ է տարել Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում:
«Դեդյուլանժի» համար սա երկրորդ անգամն է, երբ թիմը մասնակցում է Եվրոպա լիգայի խմբային փուլին։ Նախորդ մրցաշրջանում ակումբը մեկ միավոր է վաստակել «Բետիսի», «Միլանի» և «Օլիմպիակոսի» հետ խմբում: