Իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան կարիերան կարող է շարունակել անգլիական «Տոտենհեմում», տեղեկացնում է Sport.es-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել կիսապաշտպանի համար:
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է լոնոդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրնյուն:
Հիշեցնենք, որ Կոնդոգբիան «Վալենսիա» է տեղափոխվել 2017 թվականին՝ իտալական «Միլանից»: