Պորտուգալիայի Պրիմերայի ղեկավարությունը հաստատել է մրցաշրջանի վերսկսման ժամկետները, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի պատճառով:
Լիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ, 25-րդ տուրի առաջին երկու հանդիպումները կկայանան հունիսի 3-ին: Սրանք կլինեն «Պորտիմոնենսե» — «Ժիլ Վիսենտե» և «Ֆամալիկան» — «Պորտու» հանդիպումները:
25 տուրի ժամանակացույց (Երևանի ժամանակ).
Հունիսի 3-ին, չորեքշաբթի
«Պորտիմոնենսե» — «Ժիլ Վիսենտե», 21:00
«Ֆամալիկան» — «Պորտու», 23:15:
Հունիսի հինգշաբթի օրը
«Մարիտիմո» — «Վիտորիա Սետուբալ», 21:00
«Բենֆիկա» — «Տոնդելա», 21:15
«Վիտորիա Գիմարայես» — «Սպորտինգ», 23:15:
Հունիսի 5-ին
«Սանտա Կլարա» — «Բրագա», 21:00
«Ավես» — «Բելենենսնեշ», 23:15:
Շաբաթ, հունիսի 6-ին
«Բոավիստա» — «Մորեյրենսե», 23:15:
Կիրակի Հունիսի 7-ին
«Ռիո Ավե» — «Պակուշ դե Ֆերեյրա» , 23:00:
25-րդ տուրից 33-րդ տուրի խաղերի ամբողջական ժամանակացույցը հասանելի է լիգայի կայքում:
Պրիմերայի մրցաշարային աղյուսակը 24 տուրից հետո գլխավորում է «Պորտուն»՝ 60 միավոր: Ամենամոտ հետապնդողը՝ «Բենֆիկան», իր ակտիվում ունի 59 միավոր: