«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը հիմա գլխավորում է «Էվերթոնը», ասել է, որ Զինեդին Զիդանը փոխել է իր մարզչական հայացքները։
«Զիդանի հետ ես փորձում էի փոխել համակարգի մասին պատկերացումը։ Զինեդինն առաջին խաղացողն է, որն ինձ հնարավորություն տվեց փոխել համակարգն ու այլ կերպ խաղալ։
«Յուվենտուսում» իմ առաջին տարում ես օգտագործեցի 3-4-1-2 սխեման։ Դել Պյերոն ու Ինձագին առջևում, Զիդանը մի փոքր հետ քաշված։ Երկրորդ տարում խաղացի 4 պաշտպանով, բայց երկու հարձակվողի թողեցի առջևում ու մի «10» համար՝ Զիդանին։
Զիդանը փոխեց ֆուտբոլի հանդեպ իմ պատկերացումները։ Մինչև «Յուվենտուսի» ժամանակաշրջանը ես կենտրոնացած էի 4-4-2 սխեմայի վրա, իսկ ընթացքում փոխվեցի։ Ուզում էի Զիդանի համար լավագույն դիրքը գտնել, որպեսզի նա իրեն ավելի հարմարավետ զգա խաղադաշտում։
Լավ փորձ ձեռք բերեցի «Յուվենտուսում», որովհետև հասկացա, թե ինչպես ակումբը պիտի աշխատի մարզչի համար։ Ակումբն ինձ մեծ աջակցություն ցույց տվեց դրանում։ Կարևոր չէ, որ երկրորդ տարվա կեսին ինձ հեռացրին։
Մինչև վերջին օրը «Յուվենտուսում» ես հասկանում էի, թե ակումբն ինչպես պետք է աշխատի մարզչի ուղղությամբ, աջակցի նրան, ուժ տա, որ անհրաժեշտ է խաղացողներին կառավարելու համար»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։