Պաշտպան Յան Վերտոնգենը մոտ է «Տոտենհեմից» հեռանալուն։ Այս մասին հայտնում է ESPN-ն։
Հունիսի 30-ին ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է։
Բելգիացին ցանկանում էր նոր երկու տարվա պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ շաբաթական 70 հազար ֆունտ աշխատավարձով, բայց ակումբն առայժմ պատրաստ չէ նման պայմաններ ընդունել։
33-ամյա Վերտոնգենը «Տոտենհեմում» է 2012 թվականից։